Լրահոս
Օրվա լրահոսը

Ծիծեռնակաբերդի խճուղին մի ամսով կփակվի

Հուլիս 21,2011 00:00

Ինչպես տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանից՝ Երեւան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու վերակառուցման 2-րդ փուլի աշխատանքների իրականացման ժամանակ երթեւեկության կազմակերպման եւ անվտանգության ապահովման նպատակով ս/թ հուլիսի 21-ից մինչեւ օգոստոսի 30-ը դադարեցվելու է տրանսպորտային միջոցների երթեւեկությունը Ծիծեռնակաբերդի խճուղով:
Մինչեւ շինարարական աշխատանքների ավարտը՝ Ծիծեռնակաբերդի խճուղով շահագործվող Երեւանի ներքաղաքային երթուղիների աշխատանքը կազմակերպվելու է հետեւյալ ուղեգծերով՝ ավտոբուսային թիվ 19, 26, 33 եւ միկրոավտոբուսային թիվ 62, 70, 74, 87, 102 երթուղիները Լենինգրադյան փողոցից երթեւեկելու են Կիեւյան-Օրբելու փողոցներով-Մարշալ Բաղրամյան պողոտայով-Պռոշյան-Պարոնյան փողոցներով-Մաշտոցի պողոտայով, այնուհետեւ՝ գործող ուղեգծով, միկրոավտոբուսային թիվ 90 երթուղին Կիեւյան փողոցից երթեւեկելու է Հալաբյան փողոցով-Հրազդանի կիրճով-Աթենքի փողոցով-Ծովակալ Իսակովի պողոտայով, այնուհետեւ՝ գործող ուղեգծով, միկրոավտոբուսային թիվ 110 երթուղին Սեբաստիայի փողոցից երթեւեկելու է Ծովակալ Իսակովի պողոտայով-Վերֆելի (Կիլիկիա)-Աթենքի փողոցներով-Հաղթանակի կամրջով, այնուհետեւ՝ գործող ուղեգծով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել