Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԹԱՔՑՐԵԼ Է ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ՞Ն

Հուլիս 21,2011 00:00

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ առաջարկելով քննարկման առարկա դարձնել Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը՝ նկատի ունենալով ՀՀ ՀՔԾ վարույթում քննվող քրեական գործով հիմնավորված փաստական հանգամանքները: Մասնավորապես, ՀՔԾ-ում քննվող քրեական գործով պարզվել է, որ ՀՀ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, տեղեկանալով իր ազգականներ՝ եղբայրներ Արամ եւ Արթուր Մարտիրոսյանների, ինչպես նաեւ Հրաչյա Պետրոսյանի կողմից Գավառի Ազատության փողոցում գտնվող «Պարտեզ» խանութի մոտակայքում նույն քաղաքի բնակիչներ Հակոբ եւ Հովսեփ Հովհաննիսյանների ու Սպարտակ Զարգարաղոյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մասին, փորձել է օժանդակել նրանց փախուստին եւ իրավապահներից թաքցնելու նպատակով դեպքից անմիջապես հետո նախապես չխոստացված էական օգնություն ցուցաբերել վերջիններիս:
Ըստ նախաքննության, Գ. Մարտիրոսյանը նախ՝ «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով եւ հրազենով զինված Մարտիրոսյան եղբայրներին ու Հրաչյա Պետրոսյանին Գավառից տեղափոխել եւ թաքցրել է իրեն պատկանող Այրիվանք գյուղում գտնվող ամառանոցում, ապա՝ իր ծանոթ Մ. Մովսիսյանին պատկանող «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայով նրանց փորձել է Սելիմի լեռնանցքով տեղափոխել Երեւան, սակայն, զգալով վտանգ, նրանց տեղափոխել է Գավառի նախկին օդանավակայանի տարածք, որտեղից էլ նրանք դիմել են փախուստի ու թաքնվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել