Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՎԵԼ Է ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ

Հուլիս 21,2011 00:00

Երեկ առավոտյան, ժամը 9.30-ի սահմաններում, քաղաքացին զանգահարել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն եւ հայտնել, որ Արա լեռան ամառանոցների ճանապարհին կայանված ավտոմեքենայում տղամարդու դիակ կա: Նշված վայրում հայտնաբերվել է ՎԱԶ-21011 մակնիշի 15 ՍԼ 072 համարանիշի ավտոմեքենան, որի մեջ արնաշաղախ վիճակում գտել են ավտոմեքենայի տիրոջ՝ Երեւան քաղաքի Օրբելի փողոցի 67 շենքի բնակիչ, 69-ամյա Սերգեյ Հովսեփյանի դիակը՝ հրազենային բազմաթիվ վնասվածքներով: Մեր տեղեկություններով՝ սպանվածը Երեւանի Կասյան փողոցի 8 հասցեում գործող տարադրամի փոխանակման կետի աշխատակիցն էր, ով երկու տարի առաջ ամառանոց էր գնել Արա գյուղում: Սպանվածի մոտ հայտնաբերվել են 22 հազար դրամ, ձեռքի ոսկյա թանկարժեք մատանի եւ այլ իրեր:
Ի դեպ, այս տարի Երեւանի Գյուլբենկյան փողոցում անհայտ անձը կրակել եւ սպանել էր Կասյան փողոցի վրա գործող տարադրամի փոխանակման կետի տնօրեն Աշոտ Հարությունյանին եւ նրանից հափշտակել 51 միլիոն դրամ: Ավելացնենք, որ Աշոտ Հարությունյանի եւ երեկ սպանված Սերգեյ Հովսեփյանի տարադրամի փոխանակման կետերը գտնվում էին միմյանց հարեւանությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել