Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՑԱՆՔԻ ՎԱՅՐԻՑ ԸՆԿԵԼ Է ԵՎ ՄԱՀԱՑԵԼ

Հուլիս 21,2011 00:00

Երեկ առավոտյան ոստիկանության Կենտրոնականի բաժնի Նորք-Մարաշի բաժանմունքում ահազանգ է ստացվել այն մասին, որ Նար-Դոսի 75 շենքի բակում երիտասարդ տղայի դիակ կա: Նշված վայր է մեկնել ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մահացածը նույն շենքի 97 բնակարանի բնակիչ, 27-ամյա Արսեն Հովհաննիսյանն է: Մեզ հետ զրույցում հարեւանները պատմում էին, որ մահացածը բնակվում էր 6-րդ հարկում: Նա ցանկացել էր 4-րդ հարկի մուտքի պատուհանից գողության նպատակով մտնել նույն հարկում գտնվող հարեւանի տուն, քանի որ նա տեղեկացված է եղել, որ տանտերերը գտնվում են ամառային արձակուրդում եւ իրենց հանգիստն անց են կացնում Երեւանից դուրս: Այնուամենայնիվ, նա կոտրել է պատուհանի ապակին, սակայն չի կարողացել հանցագործությունը հասցնել ավարտին, ցած է ընկել ու մահացել: Դիակի մոտ հայտնաբերվել է ձեռնոց, գլխարկ եւ քար: Նշված իրերն առգրավվել են քննիչի կողմից: Հարուցվել է քրեական գործ 177 հոդվածի 1-ին մասի (գողություն՝ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն) հատկանիշներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել