Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍՏԵՂ ԿԱՐՈՂ ԷՐ ԼԻՆԵԼ ՁԵՐ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիս 21,2011 00:00

\"\"

Երեկ ասուլիսում հնչած հարցին, թե ՀԱԿ-ը պահանջում էր բանակցությունների համար չեզոք վայր, ո՞րն է այն՝ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսպես է արձագանքել. «Դաշնակցության գրասենյակը»: Իսկ ավելի լուրջ պատասխանելով հարցին,  թե երկխոսության համատեքստում ՀՅԴ-ն իրեն մեկուսացվա՞ծ չի զգում, Արծվիկ Մինասյանն ասել է «Եթե մենք խոսում ենք ներքաղաքական հանդուրժողականության, համազգային ներուժի համախմբման, ատելությունը վերացնելու, երկրի առջեւ ծառացած մարտահրավերները համատեղ ուժերով դիմագրավելու մասին, բա ինչո՞ւ են երկուսով երկխոսում, ինչո՞ւ են օտարել մյուս ուժերին, ինչո՞ւ է ՀԱԿ-ն իր վարքագծով ցեխ շպրտում բոլոր այն ընդդիմադիր ուժերի վրա, որոնք փորձում են իր կարծիքից տարբերվող կարծիք արտահայտել: Կամ ինչո՞ւ է իշխանությունն ամեն գնով փորձում ոչ ՀԱԿ-ական ընդդիմությանը մղել մի այնպիսի անկյուն, որ նսեմացնի նրա դերակատարությունը»: Ըստ նրա, եթե արտահերթ ընտրություններից բացի պետք է այլ հարցեր էլ քննարկեն, ապա դրանք նաեւ քաղաքական մյուս ուժերին են հետաքրքրում. «Ամուսնացեք, բաժանվեք, երկխոսեք, ճաշեք, ամեն ինչ արեք: Բայց որեւէ մեկին իրավունք վերապահված չէ հայ ժողովրդի իրավունքների եւ օրինական շահերի վերաբերյալ, անտեսելով նույն ժողովրդի ճնշող մեծամասնությանը, երկխոսել եւ ինչ-որ բաներ պայմանավորվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել