Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտրել են Լեդի Գագայի կայքը

Հուլիս 20,2011 00:00

\"\"Երգչուհի Լեդի Գագան ոստիկանություն է դիմել այն բանից հետո, երբ իր կայքի անձնական տվյալները գողացվել են հաքերների՝ «SwagSec» խմբի կողմից:
Xakep.ru-ի փոխանցմամբ՝ երգչուհու բրիտանական կայքը՝ www.ladygaga.co.uk, հարձակումների թիրախ է դարձել դեռեւս հունիսի 27-ից, սակայն տվյալները գողացվել են այսօր:
«Universal» ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ հաքերները գողացել են տվյալների բազան, գրանցված օգտագործողների անուններն ու էլ-փոստի հասցեները, սակայն գաղտնաբառերն ու ֆինանսական տվյալները չեն ընկել նրանց ձեռքը: «Մենք շատ լրջորեն ենք վերաբերվում այս հարցին եւ լրացուցիչ միջոցներ ենք ձեռնարկում անձնական ինֆորմացիայի պաշտպանության համար»,-հայտարարել են նրանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031