Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաեկամտաբեր «Հարրի Փոթերը»

Հուլիս 20,2011 00:00

\"\"«Հարրի Փոթերը» «Warner Brothers» ընկերությանը բերել է 21 միլիարդ դոլարից ավելի եկամուտ. այս մասին գրում է  dni.ru  կայքը: Պարզվում է, գումարի մեծ մասը ընկերությունն աշխատել է պատանի հրաշագործի հուշանվերների ու նրան խորհրդանշող առարկաների վաճառքից: Դրանց հասույթը կազմել է մոտ 7 միլիարդ ամերիկյան դոլար: Ամեն տարի «Հարրի Փոթերի» խորհրդանիշները 1 միլիարդ դոլարի եկամուտ են բերում:
Իր չափերով «Warner Brothers»-ի հասույթի 2-րդ աղբյուր է հանդիսանում ֆիլմերի վարձակալությունը: «Հարրի Փոթերի» առաջին 7 սերիաները համաշխարհային կինեմատոգրաֆում համարվում են ամենաեկամտաբերը:
Արտասահմանյան ԶԼՄ-ները գրում են, որ միայն ֆիլմի հոլովակից սեփականատերերը վաստակել են 3,9 միլիարդ դոլար: Համակարգչային եւ տեսախաղերը ապահովեցին 1,5 միլիարդ դոլարի եկամուտ, իսկ «Հարրի Փոթերի» գրքերից ընկերությունը վաստակեց 1,2 միլիարդ դոլար:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում վաճառվել է մոտ 450 միլիոն օրինակ գիրք՝ 68 լեզուներով: Իսկ միայն հեռուստացուցադրության իրավունքի վաճառքից «Warner Brothers»-ը ստացել է 1 միլիարդ դոլարի եկամուտ:
Վերջերս «Հարրի Փոթերի» հեղինակ Ջոան Ռոուլինգը, բացելով «Pottermore» կայքը, երկրպագուներին եւս մեկ հնարավորություն ընձեռեց. կայքից, որը  սեպտեմբեր ամսից գործելու է իբրեւ ինտերնետ-խանութ, հնարավոր կլինի ձեռք բերել հրաշամանուկի արկածների մասին պատմող գրքերի էլեկտրոնային տարբերակները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել