Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՇԱՆՍ՝ ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻՆ

Հուլիս 20,2011 00:00

\"\"Մարզական թեմաներ լուսաբանող լրատվամիջոցները տեղեկացնում են, որ միջին քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, որ վերջին տարիներին հանդես է գալիս երկրորդ միջին քաշային կարգում, «Sauerland Event» ընկերության իր պրոումոթերների պնդմամբ՝ մարզական կարիերան շարունակելու նպատակով նախկին քաշային կարգ վերադառնալու որոշում է կայացրել: «Իմ այս քայլով պետք չէ ինձ արդեն հաշվից դուրս համարել: Սա չի նշանակում, թե սպառել եմ իմ մարզական նկրտումները: Ընդամենն ուզում եմ ապացուցել, որ դեռ կարող եմ վերադառնալ», – լրատվամիջոցներին հայտարարել է Արթուր Աբրահամը: Այս առիթով «Spotrtinfo.am»-ը հիշեցնում է, որ միջին քաշային կարգում Աբրահամը ոչ մի պարտություն չի ունեցել եւ տարիներ շարունակ իր մոտ է պահել աշխարհի չեմպիոնի գոտին: Սակայն անցումը երկրորդ միջին քաշային կարգ՝ անհաջող է ստացվել: Ամերիկացի Անդրե Ուորդից կրած վերջին պարտությունից հետո Արթուրի պրոումոթեր Զիգֆրիդ Զաուերլանդը նշել է, թե ավելի լավ կլինի, եթե նա հանդես գա իր նախկին քաշային կարգում: Ու այդ նպատակով նա մշակել է աստիճանաբար միջին քաշային կարգ վերադառնալու ծրագիր, որը կատարվելու է մարզական սննդի մասնագետի օժանդակությամբ: «Մենք Արթուրին նոր շանս ենք տալիս: Երկու կամ երեք նախապատրաստական մենամարտերից հետո նա պետք է վերադառնա միջին քաշային կարգի լիմիտին», – հայտարարել է Զաուերլանդը: Նախկին քաշային կարգում Աբրահամի առաջին մարտը կկայանա նոյեմբերին: Նաեւ տեղեկացնենք, որ նախկինում Արթուրը քաշ գցելու գործընթացում լուրջ խնդիրներ է ունեցել: Եվ այդ պատճառով է ընկերությունում հայտնվել մարզական սննդի մասնագետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել