Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԴՎԵԴԵՎ. «ԿՎԱԴՐԻԳԱՆ» ՀԱՆՁՆՈՂՆԵՐԸ ՎԱԽԿՈՏ ԵՆ ՈՒ ԱՆՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ

Հուլիս 20,2011 00:00

«Կվադրիգա» գերմանական մրցանակը ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին հանձնելուց հրաժարվելու փաստը վախկոտության եւ անհետեւողականության դրսեւորում է»,- trend-ի փոխանցմամբ, երեքշաբթի օրը Գերմանիայում հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ ռուս-գերմանական միջպետական խորհրդակցությունների ավարտին հրավիրված ասուլիսում:
Հիշեցնենք, որ մրցանակը Պուտինին հանձնելու որոշումը քննադատելու ալիքի ֆոնին «Կվադրիգայի» մրցանակի կազմակերպիչները հրաժարվել էին 2011թ.-ին այն հանձնել բոլոր չորս առաջադրված թեկնածուներին էլ: Հոգաբարձուների խորհուրդը ենթարկվել էր խիստ քննադատության՝ այն բանի համար, որ մրցանակի հավակնորդներից մեկին հայտարարել էր Վլադիմիր Պուտինին: Այդ որոշման հետ իր անհամաձայնությունն էր հայտնել մրցանակի դափնեկիրներից մեկը՝ Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելը, որը սպառնացել էր մրցանակը Պուտինին հանձնելու դեպքում վերադարձնել իր ստացած պարգեւը:
Մրցանակը սահմանել է գերմանական հասարակական կազմակերպությունը: «Կվադրիգան» շնորհվում է անվանի քաղաքական գործիչներին, ձեռներեցներին, արվեստագետներին՝ «մարդկանց, ովքեր օրինակ են ծառայում, լուսավորչական եւ հասարակական գործունեությամբ նպաստում են հանրության բարօրությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել