Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՉԱՎԵՍԸ 2012-ԻՆ ԷԼ Է ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիս 20,2011 00:00

\"\"Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, չնայած հիվանդությանը, կրկին կառաջադրվի նախագահի պաշտոնում՝ այս անգամ 2012թ. կայանալիք նախագահական ընտրություններում: Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով երկրի կառավարության տարածած հայտարարությունը:
Քաղցկեղով տառապող Չավեսը քիմիաթերապիա անցնելու նպատակով երկրորդ անգամ Կուբա մեկնելուց առաջ 12 տարվա մեջ առաջին անգամ իր լիազորությունների մի մասը փոխանցել է երկրի փոխնախագահին ու ֆինանսների նախարարին: Նա հրաժարվել է կատարել ընդդիմության պահանջը՝ իր լիազորություններն ամբողջապես փոխանցել երկրի փոխնախագահ Էլիաս Խաուին:
Անցած շաբաթավերջին Վենեսուելայի խորհրդարանը ֆորմալ առումով արդեն թույլտվություն էր տվել պետության ղեկավարին բուժման նպատակով լքել երկիրը:
Մինչ Կուբա մեկնելը եւ քիմաթերապիայի նոր կուրս անցնելը, Չավեսը հայտարարել է, թե «կպայքարի իր կյանքի համար եւ կհաղթի այդ ճակատամարտը»: Աղբյուրի մատուցմամբ, մինչ այժմ հայտնի չէ, թե քաղցկեղի հատկապես ինչ տեսակով է հիվանդ Չավեսը ու որքանով էր վտանգավոր կուբացի բժիշկների հեռացրած ուռուցքը:
Արդեն Կուբայում Չավեսը Twiiter-ի իր միկրոբլոգում գրել է. «Բարի առավոտ, երջանիկ աշխարհ: Բարի առավոտ, գեղեցիկ Վենեսուելա: Ես այստեղ եմ եւ պատրաստ եմ կյանքի համար նոր պայքարին: Մենք կապրենք ու կպայքարենք: Սիրում եմ ձեզ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել