Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ՆԱԽԿԻՆ ՊԵՏՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ ՄԱՀԱՊԱՏԺԻ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ

Հուլիս 20,2011 00:00

Երեքշաբթի առավոտյան Պեկինում մահապատժի են ենթարկվել Չինաստանի երկու քաղաքների՝ Խանչժոուի եւ Սուցժոուի նախկին քաղաքապետեր Սյույ Մայունուն եւ Ցի Ժենցզեն՝ խոշոր չափերի հասնող կաշառակերության համար: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, նախկին քաղաքապետերից մեկը՝ Սյույ Մայունուն, մահվան էր դատապարտվել 2011թ. մայիսի 12-ին: Նախաքննական մարմինը հաստատված էր համարել, որ նա, զբաղեցնելով պետական պաշտոններ, պաշտոնեական դիրքն օգտագործելով ստացել էր 145 մլն յուանի՝ 22,3 մլն դոլարի կաշառք, նաեւ պետական միջոցներից յուրացրել էր 53 մլն յուան՝ 8,15 մլն դոլար:
Ցի Ժենցզեն մահվան էր դատապարտվել 100 մլն յուանի՝ 14,9 մլն դոլար կաշառք ստանալու մեջ: Պաշտոնյան պատասխանատու է եղել քաղաքային շինարարության, տրանսպորտի համար, ղեկավարել էր արագընթաց մայրուղիների շինարարությունն ու քաղաքային շինարարության ներդրումների տնօրենների խորհրդի նախագահն էր եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել