Լրահոս
Օրվա լրահոսը

Եգիպտոսում ուղիղ եթերում դատվում են մարդասպանները

Հուլիս 20,2011 00:00

Եգիպտական պետական հեռուստաալիքները սկսել են ուղիղ հեռարձակումները դատարանների դահլիճներից, որտեղ ընթանում են Հոսնի Մուբարաքի իշխանության օրոք պետական բարձր պաշտոններ զբաղեցրած անձանց դատավարությունները:
BBC-ի փոխանցմամբ, նախապես ծրագրված հաղորդումներն ընդհատվել են դատարանի դահլիճից ուղիղ հեռարձակվող հեռուստառեպորտաժներով, որոնք լուսաբանում են Եգիպտոսի տեղեկատվության նախկին նախարար Անաս Ֆիկի եւ Պետական հեռուստաընկերության նախկին ղեկավար Ուսամա Շեյխի գործերով դատական նիստերը: Դատարանում ամբաստանյալի կարգավիճակում հայտնված երկու նախարարներն էլ մեղադրվում են կոռուպցիայի եւ Եգիպտոսին 2 մլն դոլարի վնաս հասցնելու մեջ: Վերջիններս հրաժարվել էին Եգիպտոսի ֆուտբոլի առաջնության խաղերը արբանյակային հեռուստաալիքներով հեռարձակել:
Ասվում է նաեւ, որ երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը եւս կանգնելու է դատարանի առաջ՝ չնայած այն հաղորդագրություններին, թե նրա առողջական վիճակը վատ է եւ նա գտնվում է Շարմ ալ-Շեյխի հիվանդանոցում: Հաղորդվում է, որ դատարանի դահլիճից դատական պրոցեսների ուղիղ հեռարձակումը նախադեպ է Հոսնի Մուբարաքի նկատմամբ օգոստոսի 3-ին մեկնարկելիք դատավարությունը եւս ուղիղ եթերում հեռարձակելու համար: Վերջինս եւս մեղադրվում է կոռուպցիայի եւ իշխանությունը չարաշահելու մեջ:
Դատական պրոցեսներն ուղիղ եթերում ցուցադրելու որոշումը կայացվել է երկրի ընդդիմության ճնշման տակ, որը անցումային կառավարությունից ավելի շատ թափանցիկություն էր պահանջում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել