Իսրայելի ռազմածովային ուժերը կասեցրել են ֆրանսիական դրոշի ներքո նավարկող «Դիգնիտե» նավի ընթացքը, որը մարդասիրական օգնության բեռով ուղեւորվում էր Գազայի հատված: BBC-ի մատուցմամբ, մի քանի նախազգուշացումներից հետո իսրայելցի զինվորականները առանց նավի անձնակազմի եւ հրամանատարության կողմից ցուցաբերված դիմադրության գրավել են նավը: Կալանավորված նավը տեղափոխվել է իսրայելական Աշդոդ նավահանգիստ: