Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԵԿՆԱՐԿեՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ ՖՈՐՈՒՄԸ

Հուլիս 20,2011 00:00

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության ուսանողական ֆորումը տարիների ավանդույթ ունի։ Այն աշխարհի տարբեր երկրներում ուսանող հայ համալսարանականներին համախմբելու, ազգային արմատներին ու մշակութային ժառանգությանը հաղորդակցելու հրաշալի ձեռնարկ է։
Այս տարի «Համազգայինի» ուսանողական ֆորումը մեկնարկել է հուլիսի 16-ից եւ կտեւի մինչեւ 29-ը։ Ֆորումին իրենց մասնակցությունն են բերել սփյուռքի տասը գաղթօջախներ (ԱՄՆ, Լիբանան, Իրան, Սիրիա, Ֆրանսիա, Ավստրալիա, Կանադա, Վրաստան, Արցախ, Հայաստան) ներկայացնող շուրջ 35 հայ ուսանող երիտասարդներ։
Ծրագրի 14 օրերի ընթացքում համալսարանական երիտասարդներն առիթ կունենան հանդիպելու հայրենի մտավորականների, քաղաքական-հասարակական գործիչների հետ, լսելու պատմամշակութային թեմաներով դասախոսություններ, իրենց հայաստանցի հասակակիցների հետ քննարկելու ժամանակակից հայ երիտասարդներին հուզող տարաբնույթ խնդիրներ, ինչպես նաեւ այցելելու Հայաստանի տեսարժան վայրեր։
Երկշաբաթյա այս համահավաքի օրերին սփյուռքահայ ուսանողները կհյուրընկալվեն Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում, Երեւանի պետական համալսարանում, ՀՀ ազգային բանակի զորամասերից մեկում, կլսեն դասախոսություններ, կծավալեն քննարկումներ «Հայոց գրերը, մշակույթն ու պատմությունը», «Տպավորություններ Կարս եւ Անի ուղեւորությունից», «Արցախ-Հայաստան», «Եղեռնի ազդեցությունը հայ գեղանկարչության վրա», «Հայաստանում հաստատված սփյուռքահայեր» եւ այլ թեմաներով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել