Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանուն Կոտայքի թափանցիկության

Հուլիս 20,2011 00:00

\"\"Երեկ Հայ առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քարամյանի օրնհությամբ Կոտայքի մարզպետարանում բացվեց տեղեկատվական կենտրոն եւ մամուլի սրահ:
Թե մարզի հոգեւոր առաջնորդ սրբազանը, թե մարզպետ Կովալենկո Շահգալդյանը նկատեցին, որ մարզի բնակչությունը տեղեկատվության պակաս ունի եւ «մատչելի տեղեկատվություն, տեղեկացված հասարակություն» տրամաբանությամբ բացված կենտրոնը կոչված է լինելու առավելագույնս ապահովել մարդկանց տեղեկատվական պահանջները: Ըստ մարզպետի, տեղեկատվական կենտրոնը օբյեկտիվ տեղեկություններ է տարածելու, եւ մարզպետարանի աշխատանքը դրանից շահելու է:
Միջոցառմանը հրավիրված էր նաեւ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Շուշան Դոյդոյանը, ով էլ ասաց, որ Հայաստանի 10 մարզպետարաններից մի քանիսում նման սենյակներ ձեւավորվել են միջազգային կամ օտարերկրյա կազմակերպությունների օգնությամբ, սա առաջին դեպքն է, երբ մարզպետարանը սեփական նախաձեռնությամբ է տեղեկատվական կենտրոն բացում եւ թափանցիկ աշխատելու քայլ անում:
Ըստ Շուշան Դոյդոյանի, տեղեկատվական կենտրոնի գոյությունն ու աշխատանքը կարեւոր են հատկապես քաղաքացիների համար, քանի որ լրագրողը կամ լրատվամիջոցը այս կամ այն կերպ կարողանում են ինֆորմացիա հայթայթել:
Կոտայքի մարզպետարանի տեղեկատվական կենտրոնում տեղադրված են համացանցին միացած չորս համակարգիչ, գրավոր հարցման նմուշներ, թուղթ ու գրիչ: Ցանկացած ոք կարող է իրենց անհրաժեշտ տեղեկությունը կամ ստանալ, կամ ստանալու համար հարցում ուղարկել: Մարզպետարանի աշխատակիցը կհսկի, որ տեխնիկական խնդիրներ չառաջանան եւ որ ինտերնետը չօգտագործվի անձնական ժամանցային նպատակներով:
.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել