Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է

Հուլիս 20,2011 00:00

Գյուղատնտեսության նախարարությունից ստացած պարզաբանման մեջ գրված է. «Ձեր թերթի հուլիսի 14-ի թիվ 131/3978/-ում տպագրված Լ. Խաչատրյանի «Արտագաղթից բացի՝ այլ ելք չեն տեսնում» հրապարակման մեջ արտագաղթին նպաստող հանգամանքների շարքում հիշատակվում է նաեւ մթերված արտադրանքի դիմաց վճարումներն ուշացնելու փաստը: Իրականում 2010 թվականի ընթացքում վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է շուրջ  30 հազար տոննա բանջարեղեն, այդ թվում՝ 24,3 հազ. տոննա լոլիկ, 1,9 հազ. տոննա սմբուկ, 1.1 հազ. տոննա վարունգ եւ շուրջ 2 հազ. տոննա այլ բանջարեղեն, այդ թվում՝ Արտաշատի պահածոների գործարանի կողմից 16,3 հազար տոննա բանջարեղեն, այդ թվում՝ 14,1 հազ. տոննա լոլիկ, 1,0 հազ. տոննա սմբուկ, 0,4 հազ. տոննա վարունգ եւ շուրջ 0,8 հազ. տոննա այլ բանջարեղեն: Մթերվող բանջարեղենից մասնավորապես լոլիկը հիմնականում, ինչպես նախորդ տարիներին, 2010թ. եւս գնվել է պայմանագրային հիմունքներով, որոնցով վճարման վերջնաժամկետ է սահմանվել մինչեւ հաջորդ տարվա մարտի 31-ը: Վերամշակող բոլոր ընկերությունները, այդ թվում նաեւ Արտաշատի պահածոների գործարանը վճարումների ավելի քան 90%-ը սահմանված գրաֆիկով կատարել են մինչեւ տարեվերջ, իսկ մնացած պայմանագրային պարտավորություններն ամբողջությամբ կատարվել են պայմանագրերով ամրագրված ժամկետներում եւ առանց ուշացումների»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել