Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԵԾ ՉԻ՞ ԵՂԵԼ

Հուլիս 20,2011 00:00

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը երեկ մեկնաբանել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից մամուլում տարածված հաղորդագրությունը՝ կապված սպայի կողմից բռնության ենթարկված զինծառայող Ռաֆիկ Հովհաննիսյանի հետ: Ըստ ՊՆ մամուլի քարտուղարի. «Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Իրականում տեղի է ունեցել հետեւյալը. շարքային Ռաֆիկ Հովհաննիսյանին արգելվել է օգտագործել իր բջջային հեռախոսը, քանի որ նա իրավունք չուներ կրել անձնական հեռախոս եւ կարող էր օգտագործել միայն իր դասակում առկա բջջային հեռախոսը: Իսկ նրա նկատմամբ սպայի կողմից բռնություն գործադրելու մասին լուրերի տարածումը պարզապես ապատեղեկատվություն է եւ արժանի է համապատասխան հանրային գնահատականի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել