Լրահոս
Օրվա լրահոսը

Կջրազրկեն՝ հանուն երկաթի

Հուլիս 20,2011 00:00

Հրազդանի երկաթահանքի շահագործման հետեւանքով ջրից կզրկվի 4 քաղաք՝ Հրազդանը, Աբովյանը, Չարենցավանը եւ Ծաղկաձորը: Նման մտահոգություն է հայտնել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի «Հյուսիս-Արեւմտյան» տարածքային մասնաճյուղի «Հրազդան» տեղամասի պետ Ա. Սարգսյանը: Ինչպես հայտնում են «Էկոլուրից», մասնագետն այդ ամենը բացատրել է այսպես. Հրազդան քաղաքի 100% խմելու ջուրն ապահովվում է Մաքրավան-2 աղբյուրից: Միեւնույն աղբյուրը 1500լ/վ արագությամբ ջրով ապահովում է եւս 3 քաղաքի՝ Աբովյանին, Չարենցավանին եւ Ծաղկաձորին: Այն նաեւ լցնում է երկաթի հանքի հենց ստորոտին տեղակայված ջրամբարը:
Խորհրդային մասնագետների ուսումնասիրությունների համաձայն՝ Մաքրավան-2 աղբյուրի ջրի 60%-ը գալիս է Սեւանի ավազանից, եւ եւս 40%-ն առաջանում է ձնհալից, տեղումներից եւ այլն: Սեւանի ավազանի ջրերն անցնում են, մասնավորապես, Հրազդանի երկաթահանքի տակով՝ մոտավորապես ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա: Ինքը՝ հանքավայրը, ավելի բարձր վայրում է տեղակայված: Բայց եթե երկաթի արդյունահանման համար պայթեցման աշխատանքներն ազդեն ստորգետնյա ջրերի վրա, ապա ջրերը կճեղքեն եւ ճանապարհ կգտնեն ուղիղ դեպի հանք, եւ Մաքրավան-2-ը կչորանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել