Լրահոս
Օրվա լրահոսը

WIKILEAKS-Ը ԿԲԱՑԱՀԱՅՏԻ

Հուլիս 20,2011 00:00

\"\"

«Forbes» ամսագրի վարկանիշային աղյուսակը, որում Հայաստանը վատթարագույն տնտեսությունների շարքում վերջից 2-րդ տեղն էր զբաղեցնում, շարունակում է բուռն քննարկումների տեղիք տալ: «Երբ չկա ռեյտինգների ներքին առաջարկ, միշտ էլ հույսներս դնում ենք արտաքին աղբյուրների վրա, բայց նույնիսկ «Forbes»–ի նման հեղինակավոր ամսագրի փորձագետը չի կարող ճանաչողական մակարդակով հավասարվել տեղացի փորձագետներին ու ճշգրիտ գնահատականներ տալ»,- ասում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նա չի կարծում, թե Forbes-ի հրապարակումն ինչ-որ մեկի պատվերով էր. «Պատվերի գինն ինչքան էլ բարձր լինի, չի կարող աղբյուրի հեղինակությունից էլ բարձր լինել: Սա ընդամենը բանիմացության պակասի արդյունք է»:
ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանն էլ հավելեց, թե այժմ պայքար է ընթանում միջազգային կազմակերպությունների ու կառավարությունների միջեւ. «Forbes»–ի հայտարարությունն էլ այդ պայքարի դրսեւորման լկտի ձեւերից էր»: «Իսկապես վիրավորական է ամսագրի այն ծայրահեղ հրապարակումը, թե Հայաստանի տնտեսությունն ամենավատն է: Չենք ժխտում, որ զարգացման վատ միտումներ կան: Կարո՞ղ ենք հերքել, որ գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարի օգոստոսին 23% անկում գրանցվեց: Կարո՞ղ ենք ասել, թե արդյունաբերությունը զարգանում է, կամ գնաճ չունենք, իհարկե՝ չենք կարող»,- ասաց պարոն Մանասերյանը: Պատգամավորն էլ կարծիք հայտնեց, որ «Forbes»-ը, չնայած իր հեղինակությանը, այս անգամ պատվեր է իրականացրել: «Եթե պատվեր է, wikileaks-ը կբացահայտի»,- հավելեց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել