Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ը ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵ՞Ր Է ԱՌԱՋԱԴՐՈՒՄ

Հուլիս 20,2011 00:00

Երեկ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Առաջին՝ ի գիտություն ընդունելով Հայ ազգային կոնգրես-իշխանություն բանակցություններում իշխանության պատվիրակության համակարգող Դավիթ Հարությունյանի պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ իր ղեկավարած պատվիրակությունը լինելով քաղաքական կոալիցիայի որոշմամբ ստեղծված մարմին՝ ներկայացնում է գործադիր իշխանությունը, խորհրդարանական մեծամասնությունը եւ անձամբ Սերժ Սարգսյանին, Հայ ազգային կոնգրեսը համարում է, որ երկխոսությունը կարելի է շարունակել այս ձեւաչափով եւ պատրաստ է նոր հանդիպման։
Երկրորդ՝ ինչպես նշել էինք մեր նախորդ հայտարարության մեջ, հետագա հանդիպումները պետք է կայանան չեզոք վայրում։
Երրորդ՝ հանդիպումները կամ պետք է հեռարձակվեն ուղիղ եթերով, կամ էլ կողմերի քարոզչական հավասար հնարավորությունները ապահովելու նպատակով Կոնգրեսի պատվիրակությանը յուրաքանչյուր հանդիպումից հետո պետք է Հանրային հեռուստաընկերությամբ առնվազն կես ժամ ուղիղ եթեր տրամադրվի՝ իր տեսակետները հասարակությանը ներկայացնելու համար։
Չորրորդ՝ պետք է վերացնել Հանրային հեռուստաընկերությամբ եւ մյուս հեռուստաալիքներով Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքների մասին իրազեկող նյութերի հեռարձակման արգելքը։
Հինգերորդ՝ պետք է դադարեցնել Կոնգրեսի հանրահավաքներից առաջ իրավապահ մարմինների կողմից բնակչության ահաբեկումը, տարաբնույթ խոչընդոտների հարուցումը, մասնավորապես՝ հանրային եւ այլ տրանսպորտային միջոցների աշխատանքի կազմալուծումը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել