Օրերս Բիյոնսեն եւ նրա մայրը որոշել են խանութներով շրջել. դա տեւել է մոտավորապես երեսուն րոպե: Այդ կարճ ժամանակահատվածում երգչուհին ծախսել է 14000 դոլար. հաղորդում է hollywoodnews.com-ը:
«Բիյոնսեն նախանձելի արագությամբ փոխում էր իր հագուստները հանդերձարանում: Այս ամենն ինձ «Սիրունիկը» ֆիլմը հիշեցրեց»,- անկեղծացել է աստղային շոփինգից հուզված ու ապշած ականատեսը:
Բոլորին հայտնի է, որ երգչուհին խանութներ հաճախելու մեծ սիրահար է: Բայց նա միայն իր համար գնումներ չի անում: Երգչուհին սիրում է նաեւ իր հարազատներին պարբերաբար ուրախացնել հաճելի նվերներով: Իսկ այդ նվերներն էլ սովորական չեն լինում. Օրինակ՝ քրոջ ծննդյան տոնի կապակցությամբ Բիյոնսեն գնել էր միանգամից 25 զույգ կոշիկ: