Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԱՐԵՎԱՅԻՆ ԱՅՐՎԱԾՔՆԵՐԸ ՑԱՎՈՏ

Հուլիս 19,2011 00:00

Բրիտանացի գիտնականները գտել են այն քիմիական միացությունը, որը կբերի ցավազրկողների նոր սերնդի ստեղծմանը: Ուսումնասիրության հիմքում ընկած է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության ուսումնասիրությունը մարդու մաշկի վրա:
Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականները 10 կամավորների վրա անցկացրել են փորձարկում: Նրանք կամավորների մաշկի մի փոքր հատված ենթարկում էին B կարգի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը, որն ազդում է մաշկի վերին շերտի վրա ու հանդիսանում է արեւային այրվածքների հիմնական պատճառ:
Այնուհետեւ գիտնականները վերցրել են այրված մաշկի նմուշներ ու ստուգել են ցավ առաջացնող հարյուրավոր մոլեկուլների առկայությունը: Արդյունքում նրանք բացահայտեցին, որ նմուշների մեջ առկա էր CXCL5 մոլեկուլների բարձր մակարդակ:
Այսպիսով, առաջին անգամ հաստատվեց այս մոլեկուլի կապը ուլտրամանուշակագույն ճառագայթների հետ: Գիտնականները հուսով են, որ մի օր այս բացահայտումը թույլ կտա ստեղծել դեղամիջոցներ, որոնք կօգնեն արթրիտ, ցիստիտ եւ քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել