Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՔԱԴԴԱՖԻԻՆ ՉԻ ԸՆԴՈՒՆԻ

Հուլիս 19,2011 00:00

Ռուսաստանը համաձայն չէ Լիբիայի անցումային ազգային խորհրդին ճանաչել որպես երկրում միակ օրինական իշխանություն: Այս մասին, ըստ news.am-ի, հուլիսի 18-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Եթե խոսքը այդ Խորհրդի եւ այլ ընդդիմադիր ուժերի՝ որպես բանակցությունների կողմ ճանաչելու մասին է, ապա, անկասկած, Անցումային ազգային խորհուրդն այդպիսին հանդիսանում է, այդ թվում՝ նաեւ մեր աչքում: Իսկ եթե խոսքը Անցումային ազգային խորհրդի՝ որպես լիբիական ժողովրդի միակ օրինական իշխանություն ճանաչելու մասին է, որի մասին նշվել է Ստամբուլում Լիբիայի հարցով շփման խմբի հանդիպման ժամանակ, ապա մենք այդ դիրքորոշումը չենք ընդունում»,- ասել է Լավրովը:
Ինչ վերաբերում է Քադդաֆիի՝ իշխանությունը թողնելուց հետո Ռուսաստան տեղափոխվելու հնարավորությանը, ապա ՌԴ ԱԳ նախարարն ասել է, որ դա անհնար է. «Այդ հարցին արդեն մի քանի անգամ պատասխան հնչել է. այն բացասական է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել