Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼԻՏՎԱՆ ԵՏ Է ԿԱՆՉԵԼ ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ ԻՐ ԴԵՍՊԱՆԻՆ

Հուլիս 19,2011 00:00

Նախկին ԽՍՀՄ ՊԱԿ-ի «Ալֆա» հատուկ ստորաբաժանման նախկին հրամանատար Միխայիլ Գոլովատովը (նկարում), որին Լիտվայի իշխանությունները մեղադրում եւ որոնում էին 1991թ. հունվարին Վիլնյուսի հեռուստակայանը գրոհելու համար, Եվրամիությունում սկանդալ է սարքել: Հիշեցնենք, որ նշված իրադարձությունների ժամանակ անկախականների դեմ ուժային գործողությունների արդյունքում 14 մարդ էր զոհվել, եւ Լիտվան փորձում է «Ալֆայի» նախկին հրամանատարին պատասխանատվության ենթարկել: Օրերս Գոլովատովին Ավստրիայում ձերբակալել էին, բայց նա շուտով ազատ էր արձակվել եւ վերադարձել Ռուսաստան: Այս փաստի առիթով Լիտվան «խորհրդակցությունների նպատակով» ետ է կանչել Ավստիայում իր դեսպանին: Այդ մասին հաղորդում է lenta.ru-ն՝ հավելելով, թե Լիտվայի ԱԳՆ-ն այդ որոշումը կայացրել է ի պատասխան այն բանի, որ Ավստրիան հրաժարվել էր կալանավորել Գոլովատովին:
Պաշտոնական Վիլնյուսը քննադատել է ավստրիական կողմին՝ նրան մեղադրելով եվրոպական համերաշխության համատեքստում ետքայլ կատարելու մեջ: Բացի այդ, նախատեսվում է Լիտվայում Ավստրիայի դեսպանատան մոտ բողոքի պիկետ անցկացնել:
Գոլովատովը Ավստրիայում ձերբակալվել էր մի քանի օր առաջ՝ Լատվիայի հարցման հիման վրա, բայց շուտով ազատ էր արձակվել: Ավստրիական կողմը պատճառաբանել էր, թե հարցումը կոռեկտ ձեւակերպված չի եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել