Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սիրիայի ընդդիմությունը փորձում է համախմբվել

Հուլիս 19,2011 00:00

Սիրիայի կառավարական զորքերը կիրակի շրջապատել են Իրաքի հետ սահմանային քաղաքը, որտեղ բնակչությունը Բաշար ալ-Ասադի դեմ բողոքի ցույցեր է կազմակերպել: Reuters-ի փոխանցմամբ, Ասադը հիմնական հակակառավարական ցույցերը ճնշում է բանակի ալավիտ-մահմեդական սպաների օգնությամբ, մինչդեռ շարքային զինվորները, որոնք հիմնականում սունիներ են, սկսում են դժգոհել նախագահի վարած քաղաքականությունից:

Սիրիայի անվտանգության աշխատակիցներ ու շուրջ հազար զինվորներ տանկերով եւ ուղղաթիռներով շրջապատել են Ալբու Քամալ քաղաքը: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ զինվորական հետախուզությունը այդ քաղաքում սպանել էր 5, այդ թվում՝ 14-ամյա ցուցարարների: Այդ սպանությունները քաղաքում նոր հուզումների առիթ էին դարձել, դրանց մասնակցել են նաեւ զինվորներ եւ գաղտնի ոստիկանության աշխատակիցներ:
Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչներից մեկն ասել է, թե ցեղախմբերի առաջնորդներն ու այդ տարածաշրջանում տեղակայված բանակային ուժերը փորձում են փոխզիջումների գալ. զորքերը համաձայն են քաղաք չմտնել, եթե ապստամբ զինվորներն իրենց հանձնեն ունեցած զենքն ու զինտեխնիկան:
Ընդսմին, սիրիական ընդդիմությունը համախմբվելու փորձեր է անում: Անցած շաբաթ օրը Ստամբուլում ձեւավորվել է Ազգային փրկության խորհուրդ, որում ընդգրկված են ինչպես իսլամիստներ, այնպես էլ ազատականներ: Խորհուրդն արդեն իր անդրանիկ նիստն է գումարել, որտեղ որոշվել է Ասադի հակառակորդների հետ խորհրդակցություններ անցկացնել Սիրիայի տարածքում մի քանի կոմիտեներ ստեղծելու նպատակով: Այդ մարմնի խնդիրն է լինելու աջակցություն եւ ֆինանսական օգնություն փնտրել Արեւմուտքում:
Կոմիտեներից մեկը զբաղվելու է հակակառավարական ցույցերի զոհերի եւ բանտարկյալների ընտանիքներին ֆինանսական օգնություն ցուցաբերելով: Մեկ այլ մարմին ջանքեր կգործադրի Ասադի ռեժիմը միջազգային հանրության կողմից դատապարտելու եւ երկրի իշխանությունների դեմ ճնշումները մեծացնելու ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել