Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չինաստանում հարձակվել են ոստիկանության բաժնի վրա. կան զոհեր

Հուլիս 19,2011 00:00

Առնվազն չորս մարդ է զոհվել Չինաստանի Սինզյան-Ույգուրիա ինքնավար շրջանի Խոտան քաղաքի ոստիկանության բաժնի վրա կատարված հարձակման արդյունքում: Reuters-ի փոխանցմամբ, ոստիկանության բաժնի վրա հարձակում գործած անձինք պատանդներ են վերցրել եւ այրել են շենքը: Իրավիճակը հաջողվել է «վերահսկողության տակ առնել», հաղորդվում է, որ սպանվածներից երկուսը պատանդներ են եղել, մեկը՝ ոստիկանության ու եւս մեկը՝ անվտանգության աշխատակիցներ:
Պեկինը հարձակման մեջ մեղադրել է ինքնավար շրջանի անջատողական ուժերին՝ պնդելով, թե նրանք առնչություններ ունեն «Ալ-Քաիդա» ծայրահեղական կազմակերպության հետ:
Սիրիայի ընդդիմությունը փորձում է համախմբվել
Սիրիայի կառավարական զորքերը կիրակի շրջապատել են Իրաքի հետ սահմանային քաղաքը, որտեղ բնակչությունը Բաշար ալ-Ասադի դեմ բողոքի ցույցեր է կազմակերպել: Reuters-ի փոխանցմամբ, Ասադը հիմնական հակակառավարական ցույցերը ճնշում է բանակի ալավիտ-մահմեդական սպաների օգնությամբ, մինչդեռ շարքային զինվորները, որոնք հիմնականում սունիներ են, սկսում են դժգոհել նախագահի վարած քաղաքականությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել