Հուլիսի 15-ին՝ կյանքի 70-րդ տարում մահացել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Դոնարա Մկրտչյանը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի կինը: Դոնարա Մկրտչյանը Մայր թատրոնի բեմում հանդես է եկել բազմաթիվ ներկայացումներում, զուգահեռաբար նկարահանվել է կինոյում՝ «Շրթներկ N4», «Խաթաբալա», «Կովկասի գերուհին»: Ըստ news.am-ի, նա քսան տարուց ավելի գտնվում էր Սեւանի հոգեբուժական հիվանդանոցում, որտեղ էլ կնքել է մահկանացուն: