«ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (պատկանելությունը եւ վարորդի տվյալները պարզվում են) Ճամբարակ-Սեւան ճանապարհի 20-րդ կմ-ին բախվել է 1983 թ. ծնված Թարխան Խ.-ի վարած «ՎԱԶ-21099»-ին, ապա՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետեւանքով առաջին «ՎԱԶ-21099»-ում գտնվող 26-ամյա Արման Գալստյանը տեղում մահացել է, իսկ Գեղամ Թ.-ն եւ «Մերսեդեսի» երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: