Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, Չայկինայի փողոցի մի տնից փորձել են բերման ենթարկել 2010 թ. նոյեմբերի 6-ից խարդախության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող 32-ամյա Դավիթ Խաչատրյանին: Վերջինս, նկատելով ոստիկանության ծառայողներին, տան 2-րդ հարկի պատուհանից ցատկել է եւ «Սամանդ» մակնիշի տաքսի ավտոմեքենայով դիմել փախուստի, սակայն քիչ անց բռնվել եւ բերման է ենթարկվել բաժին: Դավիթը կալանավորված է: