ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Խաչատուր Հրաչիկի Թադեւոսյանը (ծնվ. 1988թ. Շենգավիթի ԶԿ) մարտական հենակետում խախտել է զենքի հետ վարվելու կանոնները՝ ինքնաձիգով կրակել եւ անզգուշությամբ մահ է պատճառել համածառայող Կոլյա Հովհաննեսի Մեսրոպյանին (ծնվ. 1992թ., Կենտրոնի ԶԿ):
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրօրի 373-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:
Նույն օրը հայոց բանակում եւս մեկ զինծառայողի մահվան դեպք էր գրանցվել: Չպարզված հանգամանքներում զոհվել է N զորամասի զինծառայող, Լեռնային Ղարաբաղի բնակիչ, 34-ամյա Անդրեյ Հարությունյանը: