Երեկ, մայրաքաղաքի Անգլիական այգում, «Մենք դեմ ենք Մետրոյի թանկացմանը» քաղաքացիական կամավորական նախաձեռնության անդամները ակցիա իրականացրին: Նրանք միջոցառումը խորագրել էին՝ «Մեր Մետրոն՝ քո գույներով»:
Panorama.am ի փոխանցմամբ, ակցիայի մասնակիցները շապիկների վրա Մետրոյի հետ կապված տարբեր տեքստեր են գրում, որ հուլիսի 22-ին այդ շապիկները հագած մասնակցեն երթ-ակցիային ու 2-րդ նամակը փոխանցեն քաղաքապետին, վարչապետին:
Ակցիայի մասնակիցները խնդրելու են տրամադրել հանրային տեղեկատվություն պարունակող փաստաթղթեր՝ Մետրոպոլիտենի զարգացման նախագիծը, որը համաֆինանսավորվում է Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի եւ ԵՄ Հարեւանության ներդրումային գործիքի կողմից, Մետրոյի զարգացման նախագծի հետ կապված պայմանագրեր եւ այլն: