Հուլիսի 16-ին Երեւան-Սեւան ավտոմայրուղու 56-րդ կմ-ում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա Արսեն Սաֆարյանին եւ դիմել փախուստի: Սաֆարյանը տեղում մահացել է: Նույն օրը Արմավիրի մարզի Մայիսյան գյուղից հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել վրաերթի հեղինակը՝ 22-ամյա Հարություն Բոզիկյանը: Պարզվել է, որ նա ոչ միայն եղել է ոչ սթափ վիճակում, այլեւ որպես հոգեկան հիվանդ ազատվել է զինվորական ծառայությունից, իսկ վարորդական իրավունքի վկայական չի ունեցել: