Երեկ, ժամը 12-ի սահմաններում, Սարալանջի ճանապարհին հսկա ժայռաբեկորը գլորվել եւ ընկել է ճանապարհով ընթացող տաքսու վրա: Բարեբախտաբար զոհեր չեն եղել: Դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենան առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վարորդին՝ 37-ամյա Գեղամ Ավետյանին, իսկ ուղեւորուհուն՝ 30-ամյա Լիանա Խաչատրյանին, տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի վայրում միջին տարիքի մի տղամարդ մեզ հայտնեց, որ շինարարությունը պատկանում է ԱԺ պատգամավոր Հարություն Կարագյոզյանին (Կարամելի Հարութ):