Հուլիսի 16-ին Երեւան-Սեւան ավտոճանապարհի 22-րդ կմ-ում «Ֆոլցվագեն-Տուարեգ» մակնիշի 21 ԼՍ 853 համարանիշի ավտոմեքենան բախվել էր իրեն համընթաց երթեւեկող ՎԱԶ-21011 մակնիշի 65 ԼԼ 049 համարանիշի ավտոմեքենային: Հարվածից հետո «Տուարեգի» վարորդը ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում՝ դիմել է փախուստի: Հարվածն այնքան ուժգին է եղել, որ ՎԱԶ-21011 ավտոմեքենայում գտնվող 9 ուղեւորներից 4-ը մահացել են, իսկ 5-ը՝ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել Աբովյանի հիվանդանոց: Երեկ ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել Երեւանի Կոմիտաս փողոցի բնակիչ, «Կոստանտ» ՍՊԸ-ի մենեջեր, 33-ամյա Տիգրան Ռաֆայելյանը: Քննիչի որոշմամբ՝ մենեջերը ձերբակալվել է: «Առավոտի» տեղեկություններով՝ «Տուարեգը» պատկանում է Աբովյանի էլեկտրացանցի հենակետի պետ Սամվել Գեւորգյանին եւ հաշվառված է նրա տիկնոջ անվամբ: