Երեկ լրացավ Երեւանի մամուլի ակումբի հիմնադրման 16 տարին եւ հանձնվեցին ԵՄԱ ամենամյա մրցանակները: Դրանց արժանացան «Առավոտ» օրաթերթի մեկնաբան Աննա Իսրայելյանը՝ հեռուստահեռարձակման լիցենզավորման 2010թ. մրցույթներին նվիրված հոդվածաշարի համար, «Առավոտ» օրաթերթի մեկնաբան Մարգարիտ Եսայանը՝ լրագրողական հետաքննությամբ Ռաֆայել Բազիկյանի գրական ստեղծագործություններն ընթերցող հասարակությանը վերադարձնելու համար (լուսանկարում), ինչպես նաեւ՝ «Շողակաթի» «Երրորդ հազարամյակ» հաղորդաշարը եւ «Ազատություն» ռ/կ խմբագիր Արթուր Պապյանը: Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին: