Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍՈՎԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Հուլիս 16,2011 00:00

Սովապահության օրեցօր աճող հանրաճանաչության ֆոնի վրա բժիշկները որոշեցին վերլուծել վերջինի ազդեցությունն օրգանիզմի վրա: Եվ այսպես, էներգիայի հիմնական աղբյուրը գլյուկոզան է: Եթե այն չի հասնում օրգանիզմ, նրա պաշարները պակասում են: Այս դեպքում օգնության է գալիս գլիկոգենի պաշարը: «Մարդկային մարմինը ստեղծված է այնպես, որ կարողանա որոշակի ժամանակ առանց սնունդ դիմանալ: Սակայն այս մեթոդի ազդեցությունը տարբերվում է՝ ըստ օրգանիզմի անհատական հատկանիշների: Նման դեպքերում ուղեղն օգտագործում է կետոնները՝ որպես «վառելանյութ»: Ճարպի պաշարները փոխակերպվում են կետոնների: Երբ ճարպի պաշարները նվազում են, օրգանիզմը սկսում է սով զգալ», – ասում է բժիշկ -դիետոլոգ Վինա Բհարգավան Ֆորտիս հիվանդանոցից:
Drugs.am-ի փոխանցմամբ՝ երկարատեւ սովի ժամանակ մարդու օրգանիզմը սկսում է քայքայել կմախքային մկանները, որպեսզի նյարդային ու արյունատար համակարգի աշխատանքը պահպանվի: Երբ այս մեխանիզմը պատշաճ կերպով չի աշխատում, սովի զգացումը բթանում է, իսկ շարժումները դառնում են ծանր:
Նաեւ հնարավոր է դիմադրողականության նվազում եւ ճաքերի առաջացում մաշկի վրա: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առողջ մարդու համար սովապահության առավելագույն ժամկետը 60 օրն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել