Լրահոս
Օրվա լրահոսը

Բետոն, ապակի, մարդ-սարդ

Հուլիս 16,2011 00:00

\"\"

\"\"Բիլդերինգը որպես մարզաձեւ ծնվել է Անգլիայում: Այն ըստ էության ուրբանիստական ալպինիզմ է, որի ներկայացուցիչները քաղաքային ամենատարբեր կառույցների, հիմնականում՝ բարձրահարկ շենքերի ու երկնաքերների արտաքին մակերեսով գրոհում են դրանց տանիքները:
\"\"Բիլդերների թիվը տարեցտարի ավելանում է եւ բանը հասել է այնտեղ, որ բիլդերինգով լրջորեն զբաղվում են նաեւ պրոֆեսիոնալ ալպինիստները: Իսկ նրանք, ինչպես հայտնի է, լուրջ մարդիկ են: Բիլդերին ոչինչ պետք չէ, բացի սեփական ձեռքերից, ոտքերից, նվազագույն ինքնաապահովումից եւ վեր մագլցելու անզուսպ ցանկությունից:
Բիլդերներն ամենից շատ սիրում են ամենաբարձր երկնաքերները, որոնց սեփականատերերը եւ քաղաքային իշխանությունները, սակայն, բետոնե կամ ապակե պատերով վեր բարձրանալ թույլ չեն տալիս: Ու որպես դրա հետեւանք, բիլդերներին էլ ամենից շատ «սիրում» են ոստիկանները, որոնք նրանց մշտական ուղեկիցներն են: Հերթական բարձունքի գրոհի ավարտին բիլդերին առաջինը ոստիկաններն են դիմավորում:
Աշխարհում ամենահայտնի բիլդերը «Մարդ-սարդ» մականունով Ալեն Ռոբերն է, որն այս տարվա մարտի 28-ին նվաճեց նաեւ աշխարհի ամենաբարձր երկնաքերը՝ Դուբայում գտնվող «Բուրջ-Խալիֆան» (828 մետր), ընդ որում՝ ռեկորդ գրանցելով: Նա պլանավորել էր վերելքն իրականացնել յոթ ժամում, սակայն ավելի քան 100 հարկը, դրան գումարած՝ տանիքի ապակե սյունը նվաճելու համար պահանջվեց ընդամենը վեց ժամ: Ճիշտ է, այս անգամ վերելքը համաձայնեցված էր տեղական իշխանությունների հետ, սակայն ավանդույթը չխախտելու համար ոստիկանությունը «Մարդ-սարդին» վերջում «ձերբակալեց»:
Բիլդերների եւ ոստիկանների հակամարտության խնդիրն ԱՄՆ-ում լուծել է ալպինիստ Դեն Գուդվինը՝ կառավարությանն առաջարկելով պրոֆեսիոնալ բիլդերներին ընդգրկել փրկարարական թիմեր, ինչպես նաեւ երկնաքերների կոնստրուկցիաները կահավորել փրկարարների աշխատանքը թեթեւացնող հատուկ սարքավորումներով:

\"\" \"\"

\"\"

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել