Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

22 ՄԱՍՆԱԿԻՑ

Հուլիս 16,2011 00:00

\"\"Օլիմպիական գաղափարները հատկապես երիտասարդության շրջանում տարածելու նպատակով համաշխարհային ընդգրկման բազմաթիվ մարզական միջոցառումներ են կազմակերպվում: Դրանցից շատերի նախաձեռնողները աշխարհում ճանաչված մարզական կազմակերպություններ ու անհատ գործիչներ են: Նրանցից է ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն: Օրինակ, նրան է պատկանում Եվրոպայի երիտասարդական օլիմպիական ամառային փառատոնի գաղափարը, որն այս տարի անցկացվելու է 11-րդ անգամ ու այն հուլիսի 23-30-ը ընդունելու է Տրապիզոնը:
Ըստ նախնական տեղեկությունների, Թուրքիայում պայքարի մեջ մտնելու է 49 երկրի շուրջ չորս հազար մարզիկ: Նրանք հանդես են գալու ինը մարզաձեւերում: Հայաստանը ներկայացված լինելու է վեց մարզաձեւում՝ 22 հոգով: Տրապիզոնում մեր հանրապետությունից մրցելույթ ունենալու է 6 ձյուդոիստ, 4-ական սպորտային մարմնամարզիկ եւ աթլետ, 2 թենիսիստ եւ 3-ական լողորդ ու հեծանվորդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել