Հուլիսի 14-ին, ժամը 12-19-ը հայ-վրացական սահմանի Սադախլոյի մաքսակետում էլեկտրական հոսանք չի եղել: Չեն գործել նաեւ էլեկտրական հոսանք արտադրող դիզելային շարժիչները, որոնք նախատեսված են նման դեպքերի համար: Այս ամենի հետեւանքով վրացական տարածքում մոտ 1 կմ ձգված է եղել Հայաստան մտնող մեքենաների շարասյունը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: