Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿՈՐԵԼ ԷՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հուլիս 16,2011 00:00

2011թ. հուլիսի 13-ին Բագրատունյաց 26 շենքի բակից Շենգավիթ համայնքի ոստիկանության բաժանմունք բերման է ենթարկվել 15-ամյա Յուրա Սիմոնյանը: Նա բերման է ենթարկվել որպես վկա մի վեճի արդյունքում, որն ուղեկցվել է կրակոցներով: Փաստաբան Ն. Սարգսյանը 4 անգամ փորձել է տեսակցել իր պաշտպանյալի հետ, սակայն ոստիկանության քննիչ Կամո Շառոյանը փաստաբանին ասել է, որ Սիմոնյանը 10 րոպեից կիջնի, բայց այդպես էլ չի իջել: Հելսինկյան ասոցիացիան փորձել է հաղորդագրություն ներկայացնել Շենգավիթ համայնքի ոստիկանության բաժանմունք, Սիմոնյանի` ոստիկանության բաժանմունքում անհետանալու վերաբերյալ, սակայն հաղորդագրությունը չի ընդունվել: Հուլիսի 14-ին, ժամը 23.05-ին Յ. Սիմոնյանին բաց են թողել ոստիկանության բաժանմունքից:
Սիմոնյանն ասել է, որ իրեն ոստիկանության բաժանմունքում ծեծել են՝ փորձելով ստիպել, որ ասի, թե տեսել է բակում տեղի ունեցած վեճի ժամանակ կրակողին: Սիմոնյանը կայցելի դատաբժշկի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել