Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ ՄԻ ՈՒՂԱՐԿԵՔ ՀՔԾ

Հուլիս 16,2011 00:00

\"\"«Շարունակական բնույթ է կրում այլ մարմինների կողմից առանց նախնական ուսումնասիրության, կամ հանցակազմի ակնհայտ բացակայությամբ, կամ վիճարկվող հարցի ակնհայտ քաղաքացիաիրավական բնույթ ունեցող դիմումները, նյութերը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի խախտմամբ Հատուկ քննչական ծառայություն ուղարկելու արատավոր պրակտիկան»,- ՀՔԾ-ի 1-ին կիսամյակի աշխատանքները ամփոփելիս հայտարարել է ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանը՝ արձանագրելով, որ դա ընդամենը խանգարում է ՀՔԾ-ի աշխատանքներին՝ ստեղծելով արհեստական ծանրաբեռնվածություն:
Ի դեպ, 2011թ. 1-ին կիսամյակում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ընթացք է տրվել 87 նյութի եւ 347 դիմումի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել