Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

1-ԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ՝ 122 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

Հուլիս 16,2011 00:00

\"\"Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հատուկ քննչական ծառայության՝ 2011թ. 1-ին կիսամյակում կատարված աշխատանքները: Տարեկան աշխատանքների ամփոփման զեկույցով հանդես է եկել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանը:
2011թ. 1-ին կիսամյակում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում քննվել է 122 քրեական գործ, որոնցից 40-ը՝ 80 անձի նկատմամբ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Դատարան ուղարկված քրեական գործերն ըստ բնույթի եղել են.
– Կյանքի եւ առողջության դեմ ուղղված հանցագործություններ:
– Մարդու եւ քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված:
– Սեփականության դեմ ուղղված:
– Տնտեսական գործունեության դեմ ուղղված:
– Հասարակական անվտանգության դեմ ուղղված:
-Հասարակական կարգի եւ բարոյականության դեմ ուղղված:
– Բնակչության առողջության դեմ ուղղված:
– Պետական ծառայության դեմ ուղղված:
– Կառավարման կարգի դեմ ուղղված:
ՀՔԾ քննիչների վարույթում 2011 թ. 1-ին կիսամյակում քննված 122 քրեական գործերից՝
– 58-ը վերաբերել է ոստիկանության գործունեությանը,
-14-ը՝ Պետական եկամուտների կոմիտեին,
 – 8-ը՝ քրեակատարողական հիմնարկին,
 – 2-ական՝ ԴԱՀԿ-ին, ԱԱԾ-ին եւ ԱԻՆ-ին,
 -1-ական՝ պաշտպանության նախարարությանը, զինդատախազությանը, կրթության եւ գիտության նախարարությանը, օրենսդիր մարմնին (ԱԺ պատգամավոր), տեղական ինքնակառավարման մարմնին (մարզպետարան) եւ փաստաբանների կոլեգիային,
– 30-ը՝ ոչ պետական ձեռնարկությունների եւ քաղաքացիական անձանց:
Վարույթում քննված քրեական գործից 30-ը եղել է կոռուպցիոն բնույթի, որոնցից 11-ը՝ 24 անձի նկատմամբ (13-ը՝ պաշտոնատար անձ), մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Դատի տրված 13 պաշտոնատար անձանցից եղել են՝
– ՊԵԿ աշխատակիցներ՝ 4-ը,
– Ոստիկանության եւ «Հայինկասացիայի» աշխատակիցներ՝ 3-ական,
– Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներ՝ 2-ը,
– Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ՝ 1-ը:
Հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի կարգով ներկայացվել 21 միջնորդագիր:
Ավարտված քրեական գործերով պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 965 մլն դրամ, որը գոյացել է երկու քրեական գործերով, շուրջ 15. 910.000 դրամ կամ համարժեք 43. 000 ԱՄՆ դոլարը՝ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի ավագ հերթապահ Ալբերտ Թամրազյանի կողմից տարբեր քաղաքացիներից խարդախությամբ նույն քանակի գումար հափշտակելու, իսկ 937. 000. 000 դրամը «Հայինկասացիա» ՓԲԸ գլխավոր հաշվապահ Անահիտ Գրիգորյանի եւ մյուսների կողմից կեղծիքների միջոցով յուրացում կատարելու փաստի առթիվ քրեական գործերով: Երկրորդ դեպքում վնասի վերականգնման եւ քաղհայցի ապահովման նպատակով կալանք է դրվել մեղադրյալների գույքի վրա գումարով՝ 550. 000. 000 դրամ:
Կիսամյակում ավարտված՝ դատարան ուղարկված քրեական գործերից ուշագրավ են, իրենցից որոշակի բարդություն են ներկայացրել՝
ՀՀ ոստիկանության ՊՊ վարչության Նոր Նորքի բաժնին կից պահպանության բաժնի ոստիկան, «Էլլա» գիշերային ակումբների ցանցի փաստացի ղեկավար Վազգեն Բաբիկյանի կողմից մի խումբ անձանց հետ զենքի եւ բռնության գործադրմամբ խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական գործը, որով դատի է տրվել 10 անձ:
«Հայինկասացիա» ՓԲԸ գլխավոր հաշվապահ Անահիտ Գրիգորյանի եւ մյուսների կողմից կեղծիքներ կատարելու եղանակով 937.579.600 դրամի յուրացում կատարելու վերաբերյալ քրեական գործը, որով դատի է տրվել 6 անձ:
ՀՀ ՊԵԿ Մարտունու հավաքումների եւ գանձումների բաժնի տեսուչ Արմեն Ղազարյանի կողմից վարչական պատասխանատվության չենթարկելու համար՝ քաղ. Սանասար Ասոյանից 100.000 դրամ ՊԵԿ Բավրայի մաքսակետի տեսուչ Սամվել Թանգամյանի կողմից ներմուծած ապրանքներն առանց մաքսային ձեւակերպումների բաց թողնելու համար Գեւորգ Ներսիսյանից 600 դոլար կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործերը:
Վռամ Բաղդասարյանի կողմից ապօրինի կրած հրազենով Խաչիկ Մկրտչյանին սպանելու, իսկ Դավիթ Սանդալջյանի ու մյուսների կողմից խուլիգանություն կատարելու, Արամ եւ Արթուր Մարտիրոսյանների ու Հրաչյա Պետրոսյանի կողմից դարձյալ ապօրինի ձեռք բերված հրազենով Հակոբ եւ Հովսեփ Հովհաննիսյանների ու Սպարտակ Զարգարաղոյանի նկատմամբ մահափորձ կատարելու վերաբերյալ քրեական գործերը, որոնցով քննչական ճիշտ տակտիկայի ընտրության շնորհիվ, առաջին դեպքում վերականգնվեց արդարությունը, պարզվեց եւ հիմնավորվեց սպանությունն իրականում կատարած անձի ինքնությունը, որը մինչ այդ ինչ-ինչ պայմանավորվածությունների արդյունքում վերագրվել էր այլ անձի, իսկ երկրորդ դեպքում՝ գործով վերականգնվեցին դեպքի իրական հանգամանքները. բացահայտվեց աղավաղված եւ խնամքով քողարկված հանցագործությունը:

Ընթացքում գտնվող քրեական գործերից ուշագրավ են
2008-2010թթ. «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադեւոսյանի եւ մյուսների կողմից իրենց կառուցվող բազմահարկ շենքում բնակարաններ հատկացնելու պատրվակով մի խումբ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափի գումարներ վերցնելու եւ հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա 2011 թ. մայիսի 23-ին քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1- ին եւ 2-րդ կետերով հարուցվել է նոր քրեական գործ՝ մի խումբ անձանց՝ որպես արհեստ վաշխառությամբ զբաղվելու եւ տուժողներին ծանր կացության մեջ գցելու վերաբերյալ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:
Քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով որպես մեղադրյալ են ներգրավվել «Էսկո կոնցեռն» ՓԲԸ-ի հիմնադիր նախագահ Սարգիս Աղաբեկյանը եւ «Տրի Արալ մեդիա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ռուստամյանը:
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնի առանձին աշխատակիցների՝ խոշոր չափի կաշառք ստանալու եւ Արամ Արզաքանցյանի նկատմամբ նախապատրաստված՝ դանակահարության 2 դեպքերի վերաբերյալ նյութերը մերժելու, Շենգավիթի բաժնի առանձին աշխատակիցների կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ Արուսյակ Սիմոնյանի բնակարանից կատարված գողության դեպքը չգրանցելու, ինչպես նաեւ Արթուր Գեւորգյանի կողմից Զորիկ Մակարյանին դանակահարելու դեպքը թաքցնելու վերաբերյալ քրեական գործերը:
ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ օ/լ Ստեփան Տոնոյանի, նրա եղբոր՝ Սերգեյ Տոնոյանի, եւ մյուսների կողմից հատուկ ջերմոցային պայմաններում մարիխուանա տեսակի թմրամիջոց պատրաստելու, վերամշակելու ու իրացնելու վերաբերյալ քրեական գործերը, որոնցով նախաքննությունը շարունակվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել