Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԻՔՆԵՐՈՎ ԱԲՈՐՏ ՄԻ՛ ԱՐԵՔ

Հուլիս 16,2011 00:00

Դեղորայքային աբորտն ավելի անվտանգ է կնոջ համար, քան բժշկական աբորտը, քանի որ այդ դեպքում գործիքներ չեն օգտագործվում եւ վիրաբուժական միջամտության փոխարեն օգտագործվում է դեղորայքային մեթոդը: Նման համոզմունք է հայտնել Կանանց իրավունքների կենտրոնի տնօրեն Սուսաննա Վարդանյանը: Երեկ կենտրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հղիության դեղորայքային ընդհատման հնարավորությունների ընդլայնումը Հայաստանում» թեմայով քննարկում, որին մասնակցել են մայրաքաղաքի, Գյումրիի եւ Վանաձորի բժշկական հաստատություններ ներկայացնող բժիշկներ, մանկաբարձ-գինեկոլոգներ եւ փորձագետներ: Panorama.am-ի փոխանցմամբ, Ս. Վարդանյանը նշել է, որ Երեւանի 3 կլինիկաններում հետազոտություն են անցկացրել՝ դիտարկելու այդ դեղերի արդյունավետությունը: Նման փորձարկում իրականացվել է նաեւ Գյումրիի եւ Վանաձորի ծննդատներում. «Երբ կինը կանգնած է խնդրի առջեւ՝ ընդհատել հղիությունը, ավելի լավ է դիմել դեղորայքային, քան վիրաբուժական մեթոդին, որը ավելի տրավմատիկ է եւ վտանգավոր է»:
Ս. Վարդանյանի խոսքերով, պատրաստվում են դիմել ՀՀ առողջապահության նախարարություն՝ առանձնացնելու վիրաբուժական աբորտի օրենքները դեղորայքային աբորտի օրենքներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել