Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ՝ Ի ՎՆԱՍ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ՞

Հուլիս 16,2011 00:00

Հուլիսի մեկից 10-20 տոկոսով պակասել է մետրոյից օգտվող քաղաքացիների թիվը: «Մետրոյի սակագների բարձրացումն է պատճառը»,- երեկվա ասուլիսում բացատրեց «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը՝ ասածը հիմնավորելով քաղաքացիների շրջանում անցկացրած իրենց հարցումներով: Ասուլիսին ներկա Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի կարծիքով էլ՝ կան հարցեր, որոնց չպետք է որպես բիզնես նայել: Նրա խոսքով, օրինակ, Երեւանի նոր քաղաքապետը առաջնորդվում է բիզնեսի կանոններով ու երբեմն որոշումներ է կայացնում, որոնք չեն բխում ժողովրդի շահերից: «Պետք է հարցերին նայել ժողովրդի շահերի պաշտպանության տեսանկյունից: Այդ իմաստով ժամանակավրեպ էր մետրոպոլիտենի սակագների բարձրացումը»,- ասաց պարոն Սաֆարյանը: Սպառողների պաշտպանն էլ չի կարողանում հասկանալ, թե ինչու է կառավարությունը որոշել հրաժարվել մետրոպոլիտենը սուբսիդավորելուց, այն դեպքում, երբ աշխարհում մետրոներն աշխատում են պետական սուբսիդիայով: «Այս առումով Հայաստանի մետրոն բացառիկ է ամբողջ աշխարհում»,- ասաց պարոն Պողոսյանը: Նրա խոսքով, Հայաստանի մետրոպոլիտենն աշխարհում բացառիկ է նաեւ նրանով, որ կայարանների թիվն արդեն 25 տարի է՝ մնում է անփոփոխ. «Մետրոյի ոչ մի կայարան վերջին տարիներին չի կառուցվել: Վերջին երեք տարիներին Մադրիդում՝ 28 կմ, իսկ Կազանում 30 կմ մետրոյի գիծ է կառուցվել»: Պարոն Պողոսյանի խոսքով, այն, որ ուղեւորափոխադրումների մեծ մասն այժմ կատարվում է երթուղային տաքսիներով, ձեռնտու է միայն ԱԺ-ում նստող մի խումբ մարդկանց. «Իսկ բնակչությունը տուժում է՝ հաշվի առնելով, որ օրական ուղեւորափոխադրումները կազմում են 600.000 մարդ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել