Օգոստոսին «Սպայկա» ընկերությունը Երեւանում կբացի պահածոների արտադրության նոր գործարան: Այս մասին երեկ լրագրողներին ասաց ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը: Կառավարությունից տեղեկացնում են, որ երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Սպայկա», որն «Արարատֆրուտ» ապրանքանիշի ներքո իրականացնում է թարմ մրգի արտահանման ներդրումային ծրագիր: