Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հուլիս 16,2011 00:00

ՎԱՏՆ ԵՆՔ, ԲԱՅՑ ՈՉ ԱՅՆՔԱՆ

«Որքան էլ քննադատենք մեր տնտեսական վիճակը եւ մեր երկրի կառավարության տնտեսական քաղաքականությունը, պետք է հաստատել, որ Հայաստանը ոչ երկրորդ, ոչ էլ տասներորդ վատագույն տնտեսությունը ունեցող երկիրն է: Աշխարհում կան տասնյակ երկրներ, որոնք ոչ միայն ունեն վատ տնտեսություն, այլեւ նույնիսկ կարելի է ասել՝ ընդհանրապես տնտեսություն չունեն: Հետեւաբար, բոլոր նրանք, ովքեր համաձայնվում են «Ֆորբսի» հետ, կամ լավատեղյակ չեն, կամ փորձում են շահարկել այս իրավիճակը,- lragir.am-ին ասել է ԱԺ դաշնակցական պատգամավոր Արա Նռանյանը,- Սխալ է նաեւ մյուս ծայրահեղությունը: Ընդունելի չեն այն պնդումները, որ երկրում ամեն ինչ լավ է, եւ այս հոդվածով մեզ պարզապես փորձում են վարկաբեկել: Հայաստանի տնտեսությունը ունի լուրջ խնդիրներ եւ ճգնաժամի տարիներին արձանագրեց խորը անկում: Նույնիսկ այսօր մենք դուրս չենք եկել ճգնաժամից եւ դեռեւս չենք ձեւավորել տնտեսական աճի նոր աղբյուրներ: Եվ եթե «Ֆորբսի» աղյուսակը կոչվեր “Ճգնաժամի արդյունքում խորը անկում ապրած տնտեսություններ, գուցե կարելի էր համաձայնվել: Ի դեպ, «Ֆորբսի» մասին: Այն սիրում է կազմել տարբեր վարկանիշային աղյուսակներ՝ լուրջ եւ անլուրջ, մարդկանց եւ երկրների, ապրանքանիշների եւ նախասիրությունների: Եվ «Ֆորբսի» հոդվածի շուրջ այսքան աղմուկ չէր լինի, եթե ժամանակին կառավարությունը ոգեւորությամբ չփորձեր ժողովրդին նմանատիպ աղյուսակներով համոզել, որ Հայաստանը ունի հզոր տնտեսություն: Այս տարիներին իրական տնտեսական քաղաքականությունը փոխարինվեց իմիտացիոն գործընթացներով: Թեեւ քաղաքացիները տեսնում են երկրում բազմաթիվ խնդիրներ, թեեւ հազարավոր մարդիկ կյանքի ծանր պայմաններից ելնելով բռնում են արտագաղթի ճանապարհը, մեզ համոզում են, որ Հայաստանի տնտեսությունը եւ կառավարության տնտեսական քաղաքականությունը արժանանում է ամենաբարձր գնահատականների: Եվ ահա մի օտարալեզու հանդես ասաց հակառակը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել