Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ ԱՊՕՐԻՆԻ ՏՈՒՅԺԵՐԻ

Հուլիս 16,2011 00:00

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում հրաժարվել «Կոշ» եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում իրեն տույժի ենթարկելու որոշումների դեմ հայցերից: Երեկ ՀՀ վարչական դատարանում հետաձգվեց դատական նիստը, որն, ի դեպ, առաջինն է Նիկոլ Փաշինյանի ազատ արձակվելուց հետո: Նիստը հետաձգվեց պատասխանող կողմի չներկայանալու պատճառով, հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 22-ին: Նիկոլ Փաշինյանը «Ա1+»-ին ասաց, որ չնայած ինքը հիմա քրեակատարողական հիմնարկում չէ, սակայն կարծում է, որ իրեն ապօրինի են տույժի ենթարկել. «Ապօրինությունների դեմ մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով պայքարենք: Խնդիրն այն չէ, որ կոնկրետ իմ դեմ է ապօրինություն տեղի ունեցել, խնդիրն այն է, որ տեղի է ունեցել դա, եւ կփորձեմ դատարանում դա ապացուցել»: Դատարանի կողմից հայցը բավարարելը ի՞նչ կտա հայցվորին: Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Կնշանակի, որ մենք մեր սկզբունքները մինչեւ վերջ պաշտպանեցինք»: Նախկին քաղբանտարկյալն այս պահին ունի թվով 5 դատական հայց, քանի որ ՔԿՀ-ում ստացել է 5 տույժ: Նրանցից 4-ը՝ «Կոշ» եւ մեկը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Այժմ ընթացքի մեջ են միայն «Կոշ» ՔԿՀ պետի դեմ ներկայացված հայցերը, «Նուբարաշեն»-ով դեռեւս դատական նիստ չի նշանակված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել