Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ՄԵՂԱՎՈՐ ՉԷ, ՈՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿՆ ԱՆԲԱՎԱՐԱՐ Է

Հուլիս 16,2011 00:00

\"\"

Այսօր ես Հայաստանում չեմ տեսնում իշխանություններ, տեսնում եմ միայն դրսից նշանակված ժամանակավոր վարչակազմ: Եվ այդ վարչակազմի օրակարգում չկան Հայաստանի եւ հայության ներսից ծագող հարցեր. «ԱրմԻնֆո»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը: «Ընդհանրապես որտեղի՞ց ի հայտ եկավ օտարալեզու դպրոցների հարցը: Մենք չունենք այդ խնդիրը, դրա լուծման համար նախադրյալներ չկան: Հայաստանում գոյություն ունի միայն կրթության որակի բարձրացման հարց եւ անհրաժեշտություն, ու հայոց լեզուն մեղավոր չէ, որ կրթության որակն անբավարար է: Սակայն մեր հարցերը որեւէ արձագանք չեն գտնում վարչակազմի մոտ»,- նշել է նա: Այդ վարչակազմը, Գարեգին Չուգասզյանի կարծիքով, հստակ գիտի միայն մեկ բան, որ այն նշանակվում է, այլ ոչ թե ընտրվում: Հետեւաբար՝ նա հստակ կերպով կատարում է տերերի կողմից իրենց թելադրված հրամանները՝ ըստ էության, անկարող լինելով լուծել իր սեփական ժողովրդին հուզող հարցերն ու խնդիրները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել