Երգչուհի Ռիհաննան կգլխավորի իտալական Էմպորիո Արմանի բրենդի հաջորդ արշավը: Գովազդային լուսանկարները արվել են անցյալ շաբաթ Նյու Յորքում, եւ արդեն օգոստոս ամսին կզարդարեն առաջատար ամսագրերի գլխավոր էջերը: Նշենք, որ երգչուհին նախկինում էլ գովազդում էր «Նիվեա» ընկերություն արտադրանքը: Ըստ Ջորջո Արմանիի, իր ընկերությունը նմանատիպ սեքսուալ արտաքինով գովազդային մոդելի կարիք ուներ: