Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԵՄԱՏԱԲԱՐ՝ ՀԱՄԵՍՏ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 15,2011 00:00

Հայաստանը միայն մեկ ներկայացուցիչ ունի Հունաստանի Ռետիմնոն քաղաքում մեկնարկած շախմատի միջազգային մրցաշարում՝ Տիգրան Սիմոնյանը: Նա չորս տուրից հետո վաստակել է 3,0 միավոր եւ առայժմ 24-րդն է: Իսկ ահա Սամարայում ավարտված Լեւ Պոլուգաեւսկու անդրանիկ հուշամրցաշարում Ռուսաստանի Գեորգիեւսկ քաղաքից հայ գրոսմայստեր Արթուր Գաբրիելյանը համեմատաբար հաջող մեկնարկից հետո աստիճանաբար զիջեց դիրքերը եւ, ի վերջո, պայքարն ավարտեց մրցաշարային աղյուսակի 28-րդ հորիզոնականում: Նա վաստակեց 5,5 միավոր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել